Երեկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը սովորել է կով կթել: Վերջինս Խաչաղբյուր գյուղում կթել է Սոնա անունով կովին:
Խոսքն այն նույն դեսպանի մասին է, որը 2023թ օգոստոսի 11-ին «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի տնօրենի հետ քննարկել է «ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները» և, ըստ այդմ, Ֆրանսիան հաստատել է չգիտեմինչի՝ Հայաստանում ֆրանսիական առաջատար ներդրողի կարգավիճակը, դրանից բխող հետևանքներով:
Խոսքն այն նույն «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի մասին է, որն անխնա «կթում» է Հայաստանին:
Պարզ համադրության արդյունքում ստացվում է, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի պատկերացմամբ Հայաստանը` Սոնա անունով կով է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ